Լրահոս
Օրվա լրահոսը

Այն մարդիկ, որոնք իրենց լավ էին դրսևորել նախընտրական շրջանում, ստացել են կարևոր պաշտոններ․ Տիգրան Գրիգորյանը՝ Արցախում նշանակումների մասին. «Ա1+»

Մայիս 29,2020 23:00

Արցախի Հանրապետությունում կատարվող քաղաքական նշանակումների և քաղաքականության վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության Գերագույն մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։

Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ կասեք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կատարած նշանակումների վերաբերյալ։

Նշանակումների մեջ երկու տենդենց կարելի է նկատել։ Կարևոր պաշտոնների նշանակվում են այն մարդիկ, որոնք նախընտրական շրջանում ակտիվորեն աջակցել են Արայիկ Հարությունյանին, մասնավորապես՝ Կամո Աղաջանյանը, ով նշանակվեց ԱԱԾ պետ, աշխատել էր Արայիկ Հարությունյանի օգտին։ Ոստիկանապետ Հակոբջանյանի եղբայրը՝ Արման Հակոբջանյանը, Արայիկ Հարությունյանի հիմնադրամներից մեկի՝ «Արարիչ» հիմնադրամի համահիմնադիրներից է, որը ևս աշխատում էր Հարությունյանի օգտին։ Այսինքն՝ քաղաքական նշանակումներ էին։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Այն մարդիկ, որոնք իրենց լավ էին դրսևորել նախընտրական շրջանում, ստացել են կարևոր պաշտոններ։ «Արարիչ» հիմնադրամն ընտրություններից մոտ մեկ տարի առաջ զբաղվում էր հիմնականում Արայիկ Հարությունյանի քարոզչությամբ․ տարբեր ծրագրեր էր իրականացնում, ուսանողներին տանում էին ռուսաստանյան, հայաստանյան տարբեր հանգստյան քաղաքներ, այսինքն՝ նախընտրական  գործունեությամբ էին զբաղվում։ Այդ հիմնադրամի մեկ այլ համահիմնադիրը՝ Կարեն Սարգսյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարգսյանի որդին է, նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։

Այսինքն՝ այս տիպի նշանակումներն առաջին խումբն են։ Երկրորդ խումբն էլ այն է, երբ ընդդիմադիր գործիչներին առաջարկում են տարբեր պաշտոններ կամ այլ արտոնություններ, որ նրանք այլևս ընդդիմադիր գործունեությամբ չզբաղվեն։

Եվ, իհարկե, այստեղ խոսքը վերաբերում է Սամվել Բաբայանին և Մասիս Մայիլյանին։ Նրանց նշանակումների մասին խոսակցությունները վաղուց էին գնում, այսինքն՝ ընտրությունների երկրորդ փուլից սկսած արդեն գրեթե բոլորի համար պարզ էր, որ գնալու են համագործակցության ճանապարհով։ Եվ այսօր փաստորեն պաշտոնապես հայտարարվեց դրա մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031