Որ ֆուտբոլի Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնությունը վերսկսվելու է հունիսի 21-ին եւ հանդիպումներն անցկացվելու են տրիբունաներում ֆուտբոլասերների ներկայությամբ, համապատասխանում է իրողությանը: Սակայն սահմանվել է պարտադիր մի կարգ: Ստադիոններում, որտեղ կայանալու են խաղերը, թույլատրվելու է զբաղեցնել տրիբունաների ընդհանուր տարողության միայն 10 %-ը:
Սպասվում է, որ ստադիոններ մուտք գործելու հերթում առաջինը կլինեն VIP անձինք: Այնուհետեւ տրիբունայում տեղ զբաղեցնել կթույլատրվի աբոնեմենտ ունեցող ֆուտբոլասերներին: Այնպես որ, դժվար թե տոմսերի ազատ վաճառք կազմակերպելու հնարավորություն լինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ