Լրահոս
Օրվա լրահոսը

24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572  ստուգում

Մայիս 29,2020 21:55

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երևան քաղաքում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները:

Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործունեություն ծավալող «Գևորգ Ստեփանյան»  Ա/Ձ-ն (Դավիթաշեն 2-րդ թաղամաս 4 շենքի դիմաց) և «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղը (Տ. Պետրոսյան 27/2): Հանրային սննդի այս օբյեկտներում զգուշացումից ու 24-ժամյա կասեցումից հետո ևս շարունակել են աշխատել առանց ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանի, աշխատակիցները դիմակները կրել են թերի, որոշ աշխատակիցների ջերմաչափումը կատարվել է մեկ անգամ:

Կրկնակի խախտման մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:

Շրջայցերի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել մի շարք այլ կազմակերպություններում՝

«Սիներջի Յուրոփ» ՍՊԸ (Հյուսիսային պող. 6/10 50)

Ա/Ձ «Մանվել Տեր-Առաքելյան» (Հյուսիսային պող 2)

«Վա-Տի» ՍՊԸ (Տերյան  25 2-3)

«Փարվանա Լիճ» ՍՊԸ (Հրազդանի Կիրճ  22/10)

Ա/Ձ «Մերի Բադալյան» (Թումանյան 21/1)

«Խուրջին» ՍՊԸ (Թումանյան 21/1 12)

«Ֆաստֆուդ» ՓԲԸ (Հյուսիսային պող. 1 շենք 2 տարածք)

«Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ (Թումանյան 21 22.2)

«Բեռլիներ Վուրստ» ՍՊԸ (Թումանյան 19 36)

«Կրաս Գրուպ» ՍՊԸ (Թումանյան 19-35) բացակայում էին աղբամաններ ձեռնոցների և դիմակների համար:

Ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ չի եղել փակ աղբաման ձեռնոցների և դիմակների համար, բացակայել է ջերմաչափը, չի կատարվել հաճախորդների և աշխատակիցների ջերմաչափում կամ կատարվել է թերի, բացակայել է աշխատակիցների ջերմաչափման մատյանը, սեղանների և անձանց միջև չի պահպանվել անհրաժեշտ հեռավորություն, բացակայել են գրառումները ախտահանության վերաբերյալ:

Պարետատուն են ներկայացվել խախտումների մասին բոլոր արձանագրությունները:

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում  24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572  ստուգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031