Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծննդյան առիթի 7 մասնակիցներից 6 վարակվել է, իսկ թաղման ժամանակ՝ ամբողջ գյուղը». Վանյան

Մայիս 29,2020 20:20

Հոգեհանգստի, հուղարկավորության եւ ծննդյան արարողությունների ժամանակ Հայաստանում կորոնավիրուսով վարակման փոքր բռնկումներ են տեղի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը՝ նշելով, որ համաճարակային իրավիճակը լարված է: «Եղել են դեպքեր, երբ մահացածը կորոնավիրուս չի ունեցել, սակայն ամբողջ գյուղը վարակվել է հոգեհանգստի ժամանակ»,-նկատեց նա:

Վանյանի բնորոշմամբ. «Մարդիկ, մտածելով, որ խնդիր չունեն, շփվել են միմյանց հետ: Փաստը ցույց է տալիս, որ ախտանշաններ չունեցող մեկ վարակվածի դեպքում, կարելի  է ասել, ամբողջ գյուղն է վարակվել: Սա վկայում է այն մասին, որ ամեն մեկը պետք է պահպանի առողջապահական կանոնները»:

Մեկ այլ դեպքում էլ, Արտավազդ Վանյանի խոսքով, ծննդյան առիթի մասնակից յոթ անձանցից վեցը կորոնավիրուսով վարակվել են. «Այս դեպքում էլ վարակվածն ախտանշաններ չի ունեցել: Նկատի ունեցեք, որ դիմացինը կարող է վարակված լինել: Հետեւեք կանոններին, որպեսզի տարածումը կանխարգելվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031