«Պարոն Նալբանդյանը, չկասկածեք, եթե ինքնաթիռ լիներ՝ օր առաջ պետք է գար: Նա մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ: Բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեր համար կարեւորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայի հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ապրիլյան հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողովը տեսակապով հյուրընկալել էր ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Նիստից հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի, որ գա ու պատասխանի հանձնաժողովի հարցերին: Թե այդ ի՞նչ էր ասել Էդվարդ Նալբանդյանը, որ նման եզրակացության էր եկել հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չակերտներ չի բացի, ինքն անում է հայտարարություն, որի հետ կապված կարող են ԶԼՄ-ները վերլուծություններ անել. «Կարող եք վերլուծել ու գտնել բանալիները, թե ինչու Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո ես կարեւորեցի, ասացի, որ չպետք է անիմաստ ժամանակ վատնել, Յուրի Խաչատուրովը մինչեւ ամսի 4-ը ճիշտ կանի օր առաջ զանգահարի, ինքը գիտի ինչ ճանապարհով, իմ համարներն էլ ունի, կան մարդիկ ընդհանուր ընկերական շրջապատում, որոնց միջոցով պետք է գա: Բնականաբար, դա առնչվում է այն գործընթացին, որտեղ կան բանակցային պրոցեսներ»:
Հիշեցնեք, որ Խաչատուրովը միակ պաշտոնյան է, որ հրաժարվել էր գալ հանձնաժողովի նիստին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ