«Կուզենայի շեշտել ապատեղեկատվության մասին: Վերջին օրերին հատկապես շատ տարածվում է միջազգային մամուլում մարտի 31-ին հրապարակված՝ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» այն ժամանակ հորդորը՝ դիմակ կրել հիվանդներին եւ հիվանդ խնամողներին: Դա եղել է այն պայմաններում, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար: Այս շփոթը, որը նկատել են մեր քաղաքացիները, առկա է ամբողջ աշխարհում: Ընդգծեմ՝ մենք համոզված ենք, որ մեր առաջարկած կանոնների պահպանման դեպքում կորոնավիրուսի տեմպերը ոչ միայն կնվազեն, այլեւ կձգտեն զրոյի»,-պարետատան նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նորից քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ոստիկանությանը, ԱԻՆ-ն, առողջապահական համակարգին եւ պահպանել կանոնները: Նրանք գերծանրաբեռնված են եւ ամիսներով, շաբաթներով իրենց ընտանիքի անդամներին չեն տեսել»,-հորդորեց նա:
Փաշինյանը նաեւ հայտնեց. «Այսօր առողջապահության նախարարը մի դեպք զեկուցեց, որ կորոնավիրուսից մահացած 80-նն անց տարիքի անձի հոգեհանգստի ժամանակ առողջապահական կանոնները չպահպանելու հետեւանքով նրա երկու դուստրերը վարակվել եւ նույնպես մահացել: Այնպես, որ, սիրելի հայրենակիցներ, դիմակ կրեք: Հազարավոր մարդիկ կան, որոնք ախտանշաններ չունեն եւ չգիտեն էլ, որ հիվանդ են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ