Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ծանր դեպքերն ավելացել են, վերակենդանացման բաժանմունքն 95%-ով զբաղված է». ԲԿ-ի տնօրեն

Մայիս 29,2020 18:55

Կորոնավիրուսով վարակված եւ ծանր վիճակում գտնվող քաղաքացիները գտնվում են Երեւանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում: «500 մահճակալից 80-ը վերակենդանացման բաժանմունքի մասն են կազմում: Այսօր 95%-ով զբաղված են վերակենդանացման եւ մոտ 80%-ով՝ բաժանմունքների մահճակալները»,-պարետատան նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբից ԲԿ-ն սպասարկում է միայն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին:

Արման Հովակիմյանի խոսքով՝ ապրիլից մինչեւ այսօր ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված 1400 քաղաքացու, որոնցից 450-ը եղել են ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում. «Ծանր հիվանդները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի, եւ դա ամենասուղ հարցն է այս օրերին: Քաղաքացիներին խնդրում եմ պահպանել պարետատան կանոնները: Վերջին օրերին ավելացել են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը: Սա հորդորում ենք, որպեսզի առողջապահական համակարգը կոլապսում չհայտնվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031