Playboy հանրահայտ հանդեսի նախկին մոդել Անամարիա Պրոդանը, որը ներկայումս ֆուտբոլային գործակալ է, կարող է դառնալ ռումինական «Գերմանշտադտ» ակումբի սեփականատերը:
Թիմը պայքարում է Ռումինիայի առաջնության բարձրագույն խմբում մնալու համար եւ ֆուտբոլիստներին 700 հազար եվրո չվճարված պարտք ունի: Ակումբի ներկայիս ղեկավարները հայտարարել են, թե պատրաստ են բանակցել պոտենցիալ ներդրողների հետ:
«Գերմանշտադտ» ակումբը ձեռք բերելու գլխավոր հավակնորդներից մեկը Անամարիան է, որը հայտնել է կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո այն գնելու ցանկության մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ