Կորոնավիրուսային գլոբալ համավարակի օրերին վճռական փորձության է ենթարկվել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կենսունակությունը:
Մայիսի 28-ին «EU4Business» նախաձեռնությունը COVID-19-ին նվիրված տեղեկատվական աջակցության հարթակներ է գործարկել Արևելյան հարևանության տարածաշրջանում ՓՄՁ-ների համար:
Այս հարթակներում կենտրոնացվելու են 6 երկրների, այդ թվում՝ Հայաստանի տեղական բիզնեսի հետ կապված բոլոր հիմնական տնտեսական հնարավորությունները և որոշումները:
Հարթակը պարունակում է նաև ուղեցույց՝ բիզնեսների վրա COVID-19-ի ազդեցությունը մեղմելու համար առկա միջոցների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հայաստանի համար COVID-19-ի տեղեկատվական աջակցության հարթակը հասանելի է այստեղ:
EU NEIGHBOURS east