Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը հրապարակել է խորհրդատվական կարծիք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի վերաբերյալ

Մայիս 29,2020 16:04

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է խորհրդատվական կարծիք՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի համապատասխան դիմումի:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ իրենք չեն կարող պատասխանել Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից հնչեցված առաջին երկու հարցերին: Մասնավորապես, իրենք չեն կարող ուղղակի կապ գտնել այդ հարցերի և ընթացիկ ներքին դատավարությունների միջև, որոնք հարուցվել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2008 թ. Սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով:

Սահմանադրական դատարանի երրորդ հարցն այն էր, թե արդյոք որևէ դրույթ, որը սահմանում է հանցագործություն և վերաբերում է գերակա իրավական ուժ ունեցող իրավական ակտին և վերացականության ավելի բարձր մակարդակի, կարող է բավարարել Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները: Դատարանը գտել է, որ հանցանքները կամ բացթողումները քրեականացնելու համար «համընդհանուր հղում» կամ «օրենսդրություն ըստ հղման» տեխնիկան կիրառելիս պետք է անհատներին անհրաժեշտության դեպքում հնարավորություն տալ կանխատեսել՝ իրավաբանական խորհրդատվության օգնության տեսքով, թե ինչպիսի վարքագիծը նրանց քրեական պատասխանատվության կենթարկի: Ի թիվս այլ բաների, հստակության և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի հստակ, իսկ վկայակոչվող դրույթները պետք է սահմանեն հանցագործության բաղադրիչ տարրերը:

ՍԴ չորրորդ հարցը վերաբերում էր Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի (ոչ մի պատիժ առանց օրենքի) չափանիշներին` արդյոք իրավական ակտի երկու տարբեր վարկածները համատեղելի են քրեական օրենսդրության չվերականգնման սկզբունքի հետ: Դատարանը գտել է, որ նման գնահատականները պետք է հաշվի առնեն գործի առանձնահատուկ հանգամանքները (կոնկրետացման սկզբունքը), այլ ոչ թե կատարվեն վերացականորեն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031