Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Աղձքի գյուղապետը՝ մոր հուղարկավորության ժամանակ կորոնավիրուսով վարակված ու մահացած քույրերի մասին

Մայիս 29,2020 15:56

Արագածոտնի մարզի Աղձք համայնքում կորոնավիրուսից մահացած 61-ամյա կնոջ հուղարկավորությունն էր այսօր: Ըստ որոշ տեղեկությունների, կինը վարակվել էր մոր հուղարկավորության ժամանակ:

Aravot.am-ի հետ զրույցում Աղձք համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանն ասաց, որ դիակը գյուղ բերվել է փակ դագաղով, թաղմանն էլ երեք հոգի մարդ է մասնակցել՝ վարակի տարածումից խուսափելու համար: Տիկնոջ ընտանիքի անդամները նույնպես հիվանդանոց են տեղափոխվել:

Ըստ համայնքի ղեկավարի, Աղձքում հայտարարված չէ կարանտին, քանի որ դրա անհրաժեշտությունն այս պահին չկա:

Համայնքապետի խոսքով, գյուղում ոչ մի «խառնաշփոթ չկա, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով», իսկ այն տեղեկությունները, թե մահացած կնոջ քույրն էլ է վարակվել նույն հուղարկավորության ժամանակ եւ կորոնավիրուսից մահացել, Արթուր Ավետիսյանի ներկայացմամբ, հավաստի չեն. «Ասում են ամբողջ Ձորափը (Աղձք) կորոնավիրուս է, նման բան չկա: Ես չեմ կարող ասել մահացած կնոջ քույրն ինչից է մահացել՝ կորոնավիրուսից թե այլ հիվանդությունից: Այո ինձ զանգահարել են, ասել են՝ կորոնավիրուսից, բայց ես ստույգ որեւէ բան չեմ կարող ասել, կամ հորքուրը կորոնավիրո՞ւս է, թե՞ չէ, ես նման տեղեկություններ չունեմ»:

Համայնքապետի խոսքով, իրենց գյուղում այս պահին այլ վարակակիր չկա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031