ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՖԲ իր էջում գրում է.
«Այսօր պաշտոնական դարձավ, որ Արցախում ընտրություններից հետո ձևավորված իշխանական համակարգում պաշտոններ են ստացել Մասիս Մայիլյանը (ԱԳ նախարար) և Սամվել Բաբայանը (ԱԽ քարտուղար):
Չեմ պատրաստվում քննել Արցախի Հանրապետության նոր նախագահի որոշումները:
Իհարկե, համամիտ եմ Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանման կարևորության հետ:
Կարդացեք նաև
Սակայն միաժամանակ չեմ կարող այս հարցը չտալ:
Նման ոլորտներում (անվտանգություն և արտաքին հարաբերություններ) նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է:
Հուսամ, այո…»: