Կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում: Ինչպես Aravot.am-ին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից, վարակվածները դատարանի աշխատակիցներ են, նրանք եւ կոնտակտավորները մեկուսացված են:
Դեպարտամենտի փոխանցմամբ՝ 3 դեպք էլ հաստատվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում, այս դեպքում էլ նրանք եւ կոնտակտավորները մեկուսացված են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ