Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են

Մայիս 29,2020 14:06

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի ընթացքում բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը և Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:

Մեկնարկել են Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնման, ինչպես նաև Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնման ենթածրագրերը:

Գնումների գործընթացում է գտնվում Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ենթածրագիրը։

Վերը նշված ենթածրագրերի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները․

  • Վարարակն գետի աջ հատված՝ Գետափնյա փողոց, Դավիդ Բեկ-Գետափնյա խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկ, Վարարակն գետի ձախ հատված՝ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկից մինչև Մակիչի փողոցի հետ հատվող հետիոտային կամուրջ, արտաքին լուսավորություն, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև, նաև գետի մաքրում   և հենապատերի վերականգնում:
  • Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում` Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների, Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները:
  • Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիս քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձևավորում։
  • Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի և բնակելի տների տանիքների, պատշգամբների և ճակատների վերականգնում և վերանորոգում:
  • Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման աշխատանքները:

Ներկայումս ընթացքի մեջ են նաև Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք ներառում են դեպի վանք տանող ճեմուղու ստեղծում․ ավտոկայանատեղու և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքների ստեղծում, կանաչապատում, լուսավորություն։

Ընթացիկ փորձաքննության փուլում են․

  • Գյումրի քաղաքի Կումայրի պատմական թաղամասի ևս 7 փողոցի, դեպի Մարմաշեն տանող ճանապարհի և վանքի հարակից հանրային ենթակառուցվածքների և բարեկամության այգու տարածքի բարեկարգման ենթածրագրերը։
  • Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում․
  • Ջրվեժ տանող ճանապարհի, ճեմուղու և հարակից ենթակառուցվածքների բարեկարգում
  • Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգում
  • Ըմպելասրահի ճեմուղիների բարեկարգում, տեղեկատվական կենտրոնի և առևտրի գոտու ստեղծում
  • Դեպի եղնիկի արձան տանող ճանապարհի հիմնանորոգում և դիտահրապարակի կառուցում
  • Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում/դյուրացում, հանգստի գոտու ստեղծում

2020 թվականի ընթացքում նախագծման և իրականացման մեկնարկի են պատրաստվում ինչպես ընթացիկ փորձաքննության փուլում գտնվող, այնպես էլ ներքոհիշյալ ենթածրագրերը․

  • Քարերի Սիմֆոնիա բնական հուշարձանի համար ավտոկայանատեղու և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքների ստեղծում
  • Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում
  • Զորաց Քարեր հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում
  • Դեպի հին Խնձորեսկ քարանձավային քաղաք տանող ճանապարհի բարեկարգում
  • Գառնի-Լանջազատ ճանապարհի վերանորոգում

2019 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Համաշխարհային Բանկի և Հայաստանի կառավարության միջև վերակազմավորման գործընթացի ընթացքում ծրագրի աշխարհագրական ծածկույթը և ժամկետներն ընդլայնելու, ինչպես նաև նոր բովանդակություն ձևավորելու նպատակով։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Ծրագրի իրականացնողը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031