Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ` ԱՆԻՖ) շարունակում է գործընկերային հարաբերություններն այլ երկրներում գործող համանման կազմակերպությունների հետ։
Նման համագործակցության շրջանակներում Վրաստանի պետական ներդրումային ֆոնդը, COVID-19-ի դեմ համընդգրկուն պայքարի համատեքստում, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գիորգի Սագանելիձեի միջոցով Հայաստանի իր գործընկեր ֆոնդին է փոխանցել 800 մասնագիտացված բժշկական դիմակներ։
Հաշվի առնելով աշխարհի մասշտաբով համավարակի դեմ միասնական պայքար մղելու անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ փոխօգնության նման ակցիաների կարևորությունը, ԱՆԻՖ-ը բարձր է գնահատում վրաց գործընկերների նման քայլը։
Նվիրաբերված մասնագիտացված բժշկական դիմակները ԱՆԻՖ-ը տրամադրել է Պարետատանը` բժշկական համապատասխան հաստատությունների անձնակազմերին տրամադրելու նպատակով։
Կարդացեք նաև
Այդ դիմակներն ունեն շատ բարձր որակ և ըստ իրենց տեխնիկական բնութագրերի լավագույնս պաշտպանում են վարակի տարածումից։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն իր գոհունակությունն է հայտնում վրաց գործընկերների հետ ունեցած բարձր գործընկերային հարաբերությունների մակարդակով։
Հայաստան պետական հետաքրքրությունների ֆոնդ