Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝
29.05.2020 դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, 29.05.2020 դրությամբ իրականացվել է 17572 ստուգում:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N95 որոշման համաձայն՝ այսօր՝ 29.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի հետևյալ օբյեկտների գործունեությունը՝
Կարդացեք նաև
Ա/Ձ «Ռոզա Մկրտչյանը», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 3/1
Ա/Ձ «Մարիամ Մուրադովա», Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ
Ա/Ձ «Առնակ Պետրոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 37
Ա/Ձ «Ելենա Սարգսյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի 6ա
«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39
Ա/Ձ «Համլետ Աբրահամյան», Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Երևանյան խճ. 7)
Ա/Ձ «Հերմինե Միկիչյան», Տավուշի մարզ, գ. Արչիս
«Կնյազ փարոս» Ա/Կ, Շիրակի մարզ գ. Ախուրյանի Գյումրու խճղ. 11։
Այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ չի պահպանվել սեղանների ու անձանց սոցիալական հեռավորություն, չեն պահվել հաճախորդներին ջերմաչափելու և ջերմաչափման տվյալների, ինչպես նաև տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումներ կատարելու գրանցամատյաններ, ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ չեն դրվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված աղբամաններ:
Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Կրթության տեսչական մարմին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին