Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող եք երկրի բարձրագույն պետական պաշտոնում նշանակել մի մարդու, որը ահաբեկչություն է կազմակերպել երկրի ղեկավարի վրա. Կարեն Օհանջանյանը՝ Արայիկ Հարությունյանի այսօրվա նշանակումների մասին

Մայիս 29,2020 12:25

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիասթափությանս սահման չկա՝ կապված կառավարության անդամների նշանակման հետ: Պետք չէ մեծախոսել, պարոն Նախագահ,  ժողովրդի միասնականության, հաշտեցման մասին: Այն, ինչ Դուք անում ենք, այդ հասկացությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի:

Դուք ինչպե՞ս կարող եք երկրի բարձրագույն պետական պաշտոնում նշանակել մի մարդու, որը ահաբեկչություն է կազմակերպել երկրի ղեկավարի վրա: Ապրիորի դա անհարգալից վերաբերմունք է երկրի պետական ինստիտուտների և Սահմանադրության հանդեպ:

Դուք ինչպե՞ս եք կարող արտաքին գործերի նախարարի պաշտոնում թողնել մի մարդու, ով կոչ էր անում բոյկոտել ընտրությունները, ուրեմն նաև երկրի Սահմանադրությունը և մեր անկախությունը: Ինչպե՞ս կարող է նման մարդը ներկայացնել մեր երկիրը և պաշտպանել մեր շահերը, եթե նա հրապարակայնորեն արհամարհել է մեր արժեքները:

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը

Դուք լեգիտիմ իշխանություն չեք ստացել այն բանի համար, որ արտաքին ուժերի ազդեցության տակ շահարկեք ժողովրդի վստահությունը: Դուք Ձեր հանդեպ տոտալ անվստահություն եք ստեղծում և Ձեր լեգիտիմությունը սկսել է կորցնել իր կշիռը: Ձեր կողմնակիցների շարքերը նվազում են, որոնց մեջ նաև ես եմ:

Դուք կրթության նախարար եք նշանակել անպատրաստ և բարդույթավորված մարդու, որը պետք է վերափոխի երիտասարդ արցախցու կերպարը: Արդյունքում, ունենալու ենք մռայլ և ոչ գրավիչ, հետամնաց հասարակություն:

Ձեր թիմը անցյալ չէ, չի համապատասխանում ներկայիս պահանջներին և հույս չի ներշնչում իմ երկրի պայծառ ապագայի հանդեպ: Դուք քաջություն չունեցաք իմ և Ձեր մյուս կողմնակիցների երեսին ասել, որ Դուք մտադիր եք երկիրը տանել կեղծ «հաշտեցման» ճանապարհով: Այդ իսկ պատճառով չեմ հավատում, որ Դուք կարող եք կյանքի կոչել Ձեր հայտարարած ծրագրերը:

Ցավում եմ իմ ժողովրդի, իմ միամիտ ժողովրդի համար, ով հավատաց Ձեր փարիսեցիական կոչերին: Լինելով իմ հայրենիքի հայրենասեր՝ ինձ ոչինչ չի մնում անել, քան միայն մաղթել հաջողություն Ձեր կառավարությանը՝ հանուն մեր երկրի բարեկեցության: Միաժամանակ հայտարարում եմ նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին՝ բարոյականության վերականգնման կուսակցություն: Կարծում եմ իմ և իմ կողմնակիցների մեջ Դուք կգտնեք արժանապատիվ ընդդիմախոսների՝ մեր ժողովրդի սպասումներին չպատասխանող Ձեր գործողություններին ի պատասխան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031