Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու վերջին շանսն է: Եթե այն իրականություն չդառնա, կորսված պետականություն ենք». «Փաստ»

Մայիս 29,2020 12:10

Ազգային ժողովում քննարկվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն Ազգային ժողովին հնարավորություն է տալիս չեղարկել իր իսկ կողմից կայացրած հանրաքվեի անցկացման որոշումը: ՍԴ-ի հարցը, մեծ հաշվով, շարունակում է իշխանության առաջնային օրակարգում մնալ:

Խոսելով հանրաքվեից խուսափելու պատճառների ու ճանապարհների մասին՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ հանրաքվեի նպատակն ընդամենը գործող ՍԴ կազմից ազատվելն է՝ ժողովրդի ներգրավմամբ:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ եթե վերոնշյալ նախագիծը օրենքի ուժ ստանա, ապա ՀՀ նախագահը հնարավորություն ունի դիմել և վիճարկել դրա հակասահմանադրականությունը. «Այդուհանդերձ, կարծում եմ, նախագահը դա չի կատարի: Իսկ արդեն կիրառության փուլում կան որոշակի սուբյեկտներ, որոնք կարող են դիմել ՍԴ ու վիճարկել սահմանադրականությունը: Բայց Հայաստանում իրավունքը սպանվում է, իսկ վերակենդանացման նվազ շանսերը կապված են ՍԴ-ի կենսունակության հետ, ու եթե դրանք չեն պաշտպանվում, ապա իրավունքի լեզվով խոսելն անտրամաբանական է: Իրավունքի լեզվով խոսում են այն երկրներում, որտեղ իրավունքն արժեք է, որտեղ հանուն քաղաքական շահերի իրավունքը չի ոտնահարվում, բայց մենք այդ սահմանները հատել ենք: Այդ իսկ պատճառով իրավական հետևանքների մասին կարելի է խոսել հետագայում՝ այն ժամանակ, երբ իրավունքն իսկապես գործոն կդառնա: Իսկ հիմա մենք միայն քաղաքական գործոններ ունենք: Ցավոք, հայաստանյան իրականությունն այդպիսին է, ինչը չի բխում մեր պետական շահերից»:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությանը՝ «ՀՀ ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ»,- Ս. Սահակյանն ընդգծեց. «Մենք Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկել ենք և մեր մասնագիտական տեսակետն ենք արտահայտել՝ օգտվելով միջազգային դատական գործերից: Ելնելով հենց Վենետիկի հանձնաժողովի ստանդարտներից՝ իրավունքն այս պարագայում խոսում է սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման օգտին: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այդ կառույցի մասնագիտական պոտենցիալը, ես լիահույս եմ, որ այն համաեվրոպական ստանդարտները, որոնց միջոցով աշխարհն առաջ է գնում, իրենց իրացումը կստանան նաև ՀՀ-ում: Սա Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու վերջին շանսն է: Եթե այն իրականություն չդառնա, կորսված պետականություն ենք»:

 Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031