Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. Պարետատան և ընդհանրապես կառավարության աշխատանքը համավարակի զսպման և թագավարակի դեմ միջոցառումները կայացնելու առումով հասել է ինչ-որ տեղապտույտի և անգամ փակուղու. «Ա1+»

Մայիս 29,2020 11:29

Համայնքներում ընտրություններ անցկացնելու գործիքակազմի հնարավոր փոփոխությունների և կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների քայլերի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանի հետ։

Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների աշխատանքը, քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարում։

Խիստ տագնապալի է, և ժամանակն է կրկին ահազանգ հնչեցնելու, որ պարետատան և ընդհանրապես կառավարության աշխատանքը համավարակի զսպման և թագավարակի դեմ միջոցառումները կայացնելու առումով հասել է ինչ-որ տեղապտույտի և անգամ փակուղու։ Նկատելի է, որ հատկապես առողջապահության նախարարությունը չի գործակցում համաճարակաբանների հետ, որովհետև տարբեր մասնագետներ ելույթ են ունենում և արձանագրումներ կատարում, որոնք չեն համապատասխանում կիրառված մարտավարությանը։ Ու կարող ենք նշել, որ կարծես, տեղի ունեցավ մեկուսացում, կանգ առավ տնտեսական կյանքը, բայց քանի որ մենք չկատարեցինք բավարար քանակի նմուշառում, այսինքն՝ թեստեր, մենք անընդհատ մոտենում էինք այդ հազարին, բայց մինչև հասանք այդ հազար և ավելիին, ի՞նչ տեղի ունեցավ։ Մեկուսացման քաղաքականությունը հասցվեց նվազագույնի, տարբեր տեսակի հիմնարկությունները, ձեռնարկությունները, արտադրությունները սկսեցին աշխատել, և քանի որ այս թագավարակի պայմաններում շատ վարակվածների ֆիզիկական վիճակը բավարար էր, գնացին աշխատանքի, և փաստորեն տեղի ունեցան վարակման դեպքեր։

Բայց ընդհանուր մեծ ոլորտների թեստավորում չկատարվեց, ինչպես արել էին այլ երկրներ, իրենց լավ զգացող վարակակիրները (մենք գիտենք, որ թագավարակ կրողների մոտ 60 տոկոսը անախտանիշ է, և փաստորեն որևէ բուժհաստատության բուժառու չի հանդիսանում) գնացին աշխատելու և սկսեցին վարակել, թվերը սկսեցին աճել։ Ընդ որում նշենք, որ վարչապետ Փաշինյանն ինքն ասաց, որ նշված թվերը չեն արտահայտում իրական, օբյեկտիվ վիճակը։ Եվ ենթադրենք՝ եթե 3-4 հարյուր և 4 հարյուրից ավելի հիվանդներ են, ապա պետք է ենթադրել, որ այս հիվանդների թիվը պետք է բազմապատկել ևս երկուսով։ Այսինքն՝ պարետատունը և պատկան մարմիններն իրենց առջև դրված խնդիրը չլուծեցին։

Ի՞նչ քայլեր պետք է արվեն

Պետք է շատ արագ միջոցառումներ ձեռնարկել, ընդորում մասնագիտական  փորձառություն ունեցող մարդկանց հետ և նաև հաշվի առնել այլ երկրների փորձը։ Թեստավորումը հնչեց որպես գաղափար, և, կարծես, ֆինանսավորում հատկացվեց, որ կարողանանք տեղական ուժերով, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պետք է արտադրեր ախտորոշող թեստեր։ Հնչեց, որ կարող են օրական 1000 թեստ արտադրել, տարբեր պետությունների կողմից ևս թեստեր էին հատկացվում։ Ամենակարևոր խնդիրը այդ հիվանդներին գտնելն ու թույլ չտալն է, որպեսզի նրանք շարունակեն վարակել, որովհետև շարունակաբար վարակվողներն արդեն կպատկանեն այն մարդկանց թվին, որոնք վարակը թեթև են տանում։ Դրա հետևանքով, ցավալիորեն իհարկե, մեզ մոտ սկսում է աճել մահերի թիվը։ Եվ բացի դրանից առողջացողների թիվը, այսինքն՝ վարակը թոթափածների թիվը, չի աճում այն համամասնությամբ, ինչ՝ նոր վարակվածների քանակը։ Եվ մենք այսպես կարող ենք շատ արագ, այն էլ՝ տաք եղանակի պարագայում, նորից բախվել կտրուկ աճի հետ, որի պարագայում մեր բուժհիմնարկները, արդեն գերծանրաբեռնված լինելով, չեն կարողանա նոր հիվանդների տեղավորել։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031