«Համերաշխությունը մեզ համար շատ կարևոր է»,- ուղիղ եթերի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում. «Ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք, և ուզում եմ նաև վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր։ Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»։
Արայիկ Հարությունյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի մեկ այլ հայտարարությանը, թե ադրբեջանական հին քաղաք Իրևանը տվել են Հայաստանին. «Դուք հնարավորություն ունեք ձեր չակերտավոր պատմական անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար։ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ, մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ, տրամաբանական լուծմանը։ Եվ այն հայտարարությունը, որը դու արել ես, որ միայն փուլային տարբերակն է, իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ հերթին՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ։ Այլ տարբերակ չի լինելու»։
https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/383587119264236
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ