Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն

Մայիս 29,2020 11:03

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում ներկայացրեց նոր նշանակումները՝ բացատրելով իր կայացրած որոշումները։

Սամվել Շահրամյանը նշանակվել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար՝ ազատվելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Նրան շնորհվել է նաև գեներալ-մայորի կոչում. «Ռազմահայրենասիրության հետ կապված մեծ ակնկալիքներ ունեմ։ Միանշանակ չի ընդունվել, իհարկե, հիմնականում ողջունվել է նախարարության այդպես վերանվանումը կամ կոչումը։ Բայց սա նոր նախարարություն է ստեղծվում, ոչ թե վերանվանվում է։ Կաշխատենք և կհամոզվեք, որ սա մեր կարևոր և անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու՝ ընդհանուր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի, երիտասարդության դաստիարակման համար և այլն։ Ընդհանուր առմամբ, ես ուզում եմ նշել, որ շատ եմ կարևորում և մեծ հույսեր եմ կապում Սամվել Շահրամանյանի հետ։ Եվ պատահական չէ, որ ներկայիս փուլում նրան եմ վստահել այդ պաշտոնը»։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից. «Ընդամենը երեք օր առաջ է նշանակվել՝ հենց իրավական ճիշտ որոշում կայացնելու պատճառով։ Կամո Աղաջանյանին ճանաչում եմ շատ վաղուց, լսել եմ պատերազմի տարիներին մեր երիտասարդ լավագույն լեգենդար հրամանատարներից է եղել, երեք Մարտական խաչի ասպետ՝ երկուսը Արցախի՝ առաջին և երկրորդ աստիճանի և Հայաստանի, զբաղեցրել է վաշտի, գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի և պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը և Արցախի ոստիկանության պետի պաշտոնը։ Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով մենք կարողանալու ենք զարգացնել Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը։ Բայց նաև ուզում եմ այստեղ կարևորել համագործակցությունը Հայաստանի հետ։ Նոր որակական փոփոխություն է մեզ պետք լինելու։ Եվ Հայաստանի իշխանությունների հետ մենք պայմանավորվել ենք, որ ծառայությունը բավականին լուրջ համագործակցության որակ է հաղորդելու և երկկողմանի, քանի որ այդ ծառայության նպատակը Արցախում սովորական ծառայություն չէ, այլ նաև այն մաս է կազմում ընդհանուր հայրենիքի՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կարևոր ծառայություններ իրականացնելու առումով»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031