Այսօր ուղիղ եթերի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արտաքին գործերի նախարար։
«Իհարկե, շատ երկար եմ մտածել այդ ուղղությամբ, ոչ թե Մասիս Մայիլյանին նշանակել. ես համագործակցության կոչը արել եմ, ինքն ընդունել է։ Մենք մտածում էինք տարբեր ձևաչափեր՝ հաշվի առնելով Մասիս Մայիլյանի ստացած ձայների քանակը՝ առաջին փուլում ավելի քան 26 տոկոս, և նախագահական ընտրություններում, այսպես ասենք, երկրորդ քաղաքական դեմքը։ Ես նախ պարտավոր եմ համագործակցել, իհարկե, նաև նշել եմ, որ մեր հարաբերությունները միշտ եղել են ջերմ»,- ասաց նա։
Իսկ Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար. «Անվտանգության խորհուրդը լինելու է ինձ համար կարևոր օղակներից։ Եվ ուզում եմ հայտարարել, որ որևէ առևտուր չի եղել։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Սամվել Բաբայանին՝ այս ծանր ժամանակահատվածում, իմ նախագահության ժամանակահատվածում, ստանձնելու նման կարևոր, պատասխանատու պարտականություն և համատեղ իրականացնել մեր առջև ծառացած խնդիրները։ Ինչո՞ւ եմ կարևորել Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նշանակումները, որովհետև Սամվել Բաբայանը «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարն է, «Միասնական հայրենիքը» երկրորդ քաղաքական ուժն է մեր երկրում, որը ստացել է ժողովրդի բավական մեծ քվե, և ես պարտավոր եմ հարգել ժողովրդի քվեն և ժողովրդի որոշումը։ Իսկ Մասիս Մայիլյանը եղել է գլխավոր մրցակիցը քաղաքական հարթակում, և մենք համատեղ փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ