Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ելքը կամ վարակի զրոյացումն է՝ ինչը հաջողվել է բացառիկ երկրների, կամ կառավարումը. «Ժամանակ»

Մայիս 29,2020 10:42

Հայաստանում շարունակում է բարձր մնալ կորոնավիրուսային համավարակի նոր դեպքերի օրական վիճակագրությունը: Այդ հանգամանքը թողնում է երկակի տպավորություն: Նախ, ակնառու էր, որ տնտեսական սահմանափակումների չեղարկմանը զուգահեռ, անխուսափելիորեն աճելու էր վարակի տարածումը, առավել ևս թեստավորվող քաղաքացիների թվի աճի՝ թեստավորումների աճի պայմաններում: Այլ կերպ ասած, մենք, բացելով տնտեսությունը, անխուսափելի ունենալու էինք վարակի աճ: Սակայն ամենահետաքրքիրն այն է թերևս, որ Հայաստանում վարակի աճ արձանագրվում էր անգամ կարանտինի պայմաններում:

Գործնականում կասկած չկա, որ այն էլ ամառային տաք շրջանում հաջողվելու է քաղաքացիներին պարտադրել մի քանի շաբաթ խիստ կարանտին: Դա լինելու է անհնար, կամ ուժգին պարտադրանքի պարագայում բերելու է բազմաթիվ այլ հետևանքների, առողջականից մինչև սոցիալ-քաղաքական: Եվ ուրեմն, խիստ կարանտինի տարբերակը թերևս պետք է դիտարկվի որպես ամենածայրահեղ տարբերակ, երբ պարզապես չկա որևէ այլ ելք: Առաջին հերթին այստեղ հասկանալի է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության խնդրի լուծման հանգամանքը: Բայց ավելի լավ է ամբողջ միտքն ու էներգիան ուղել առողջապահական կարողությունների արագ ընդլայնմանն ու, ըստ այդմ, վարակի մեծ ծավալի պայմաններում բուժման կարողությունների ապահովմանը, քան ավելորդ ուժ և եռանդ վատնել նոր կարանտինի անիմաստ փորձի վրա, հետո ընդամենը նորից հայտնվել նույն կետում՝ ժամանակի ու ռեսուրսի նոր կորստով:

Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է կիրառել վարակի կառավարման և տարածման տեմպի արգելակման վերահսկողական քաղաքականություն: Առավել ևս, ինչպես պնդում են տարբեր երկրների վարակաբանները, վերջին հաշվով, ելքը կամ վարակի զրոյացումն է՝ ինչ հաջողվել է բացառիկ երկրների, կամ կառավարումը՝ մինչ բնական իմունային պատնեշի ձևավորումը, որն արդեն ինքնաբերաբար կթուլացնի տարածումը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031