«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Ըստ մեր տեղեկությունների՝ պարզվել է, որ այդ կազմից դուրս են մնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հետաքրքիր է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը իր թիմի երկու անդամներին խորհրդի կազմում չի ներառել: Բանն այն է, որ այդ կազմը հաստատվում է նախարարի գիտությամբ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: