Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը հրապարակել է լրագրող Մեգի Ասթորի հոդվածը, որն իր, ամուսնու և բազմաթիվ այլ մարդկանց փորձի վրա հիմնվելով, խորհուրդ է տալիս, թե ինչ է պետք անել կորնավիրուսով վարակվելիս, եթե ձեզ չեն հոսպիտալացրել:
Նախ հեղինակը գրում է, որ բուժման ստանդարտ ձևերը՝ հանգիստը, հեղուկը և ջերմիջեցնողները, անհրաժեշտ են, բայց ժամանակի ընթացքում դրանք բավարար չեն:
Նախևառաջ պետք է վստահ լինել, որ հիվանդությունը կարելի է բուժել տնային պայմաններում: Կորոնավիրուսի դեպքերի մեծ մասում դա հնարավոր է: Բայց եթե ձեզ մոտ հայտնաբերում եք կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներից մեկը, օրինակ դժվար շնչառություն, կրծքի հատվածում մշտական ցավ և ճնշման զգացողություն, քնկոտություն, կապտավուն շրթունքներ կամ դեմքի գույն, լավ կլինի դիմեք բժշկի:
Որոշ մարդկանց մոտ ախտանշաններն ավելի թույլ են լինում սկզբում, հետո սրվում են: Օրինակ՝ առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո 4-8-րդ օրերին կարող նկատվել շնչառական դժվարություններ, և հենց դրա վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Եթե դա օր-օրի սրվում է, դա նշան է, որ դիմեք բժշկի: Ավելի հազվադեպ, թթվածնային քաղց ունեցող մարդկանց մոտ հևոցի փոխարեն կարող է հանդիպել գլխապտույտ, այնպես, որ երկու ախտանիշների նկատմամբ էլ ուշադիր եղեք:
Կարդացեք նաև
Նախ` խորհուրդ է տրվում ձեռքի տակ ունենալ ջերմաչափ, ացետամինոֆեն կամ իբուպրոֆեն և ռեհոդրացիոն ըմպելիքներ, օրինակ Pedialyte: Եթե արդեն հիվանդ եք և դրանք ձեռքի տակ չունեք, խնդրեք ընկերներից մեկին դա բերել կամ հնարավորության դեպքում առաքում խնդրեք դեղատնից: Բայց երկու դեպքում էլ դուռը բացեք միայն համոզվելուց հետո, որ նրանք անհրաժեշտ իրերը թողել են դռան մոտ և հեռացել:
Նկատի ունեցեք, որ առանց դեղատոմսի դուրս գրվող դեղամիջոցները կարող են չօգնել:
Նաև հաշվի առեք, որ չոր օդը կարող է սրել որոշ ախտանիշներ, օրինակ հազը կամ կրծքի շրջանում ճնշումը: Այդ դեպքերում կարող եք օգտագործել օդը խոնավացնող սարքեր, օգնում է նաև տաք ցնցուղը:
Որոշ մարդկանց կարող է օգնել որովայնի վրա պառկելը: Որոշներին էլ օգնում են շնչառական վարժությունները. խորը շունչ եք քաշում, պահում եք 5 վայրկյան և արտաշնչում: Դա արեք 5 անգամ, հետո 6-րդ անգամ արտաշնչելիս ուժեղ հազացեք: Նույն շրջանը կրկնեք երկու անգամ, հետո փորի վրա պառկեք մի փոքր խորը շունչ քաշեք 10 անգամ: Փորձեք դա անել օրական մի քանի անգամ:
Ուշադիր հետևեք ձեր ախտանշաններին. օրական մի քանի անգամ չափեք ջերմությունը և գրանցեք այն: Ամեն անգամ հաբ ընդունելուց, գրանցեք: Հաց ուտելուց կամ խմելուց, կրկին գրանցեք: Գրանցեք, երբ ինչ-որ ախտանշաններ վերանում են կամ նորերն են ի հայտ գալիս:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵՍԱՅԱՆԸ
Այ քեզ բան, դուք ձեր անգրագիտությունը տարածում եք միտումնավոր՞։ արդեն 2 սմիս է որ կորոնավիրուսի դեպքում իբուպրոֆենը աշխարհի մակարդակով արգելված է, քանի որ միանգամից տանում է բարդություն։ ջերմությունը իջեցնելու համար կարելի է օգտագործել միայն պարացետամոլ ։Խստիվ արգելված է ցանկացած տեսակի հակաբորբոքային։ Հայաստան, զարթնիր, Անգամ Աֆրիկայի ջունգլիներում այսքան տգիտությու չկա։
Ուշադրություն դարձրե՞լ եք, որ դա Նյու Յորք Թայսի հոդվածն է, որը լույս է տեսել մայիսի 27-ին: Հղումն էլ կա
Ձեզ թվում է թե Ամերիկացիների ասածները հալած յուղի պես պետք է ընդունել՞, թե Նյու Յորկ թայմս֊ը չի կարող սխալվել։ Որեմն հետեվեք Թրամփի խորհոիրդներին եվ Ժավել սրսկվեք։ Հուսամ որ կուղղեք թե Նյու Յորք Թայմսի սխալը, թե Առավոտի, եվ կհետեվեք միայն Առողջության միջազգային Կազմակերպության եվ Եվրոպական բժշկական կազմակերպությունների խորհուրդներին։ Իբուպրոֆենը ,եվ ընդհանրապես հակաբորբոքայինները խիստ հակցուցված են կորոնահիվանդի ջերմությունը իջեցնելու համար։ քանի որ հիվանդի վիճակը կարող է կտրուկ վատանալ