Վլադիվոստոկցի վազորդ Դմիտրի Յակուխնին ինքնամեկուսացման ժամանակ իր անձնական մահճակալի շուրջ վազել է 100 կմ, որպեսզի ստուգի Սահարա անապատում գերմարաթոնին իր պատրաստվածության աստիճանը: «Ապրիլին ես պետք է Սահարա անապատում մասնակցեի աշխարհի ամենածանր՝ 250 կմ գերմարաթոնին, որը կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց: Դրանից հետո որոշեցի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը եւ տանը 100 կմ վազել մահճակալիս շուրջ»,-պատմել է Դմիտրի Յակուխնին:
Վազելու ընթացքում մարզիկը հասցրել է սնվել, ջուր խմել եւ խաղալ երեխաների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ