Լրահոս
Օրվա լրահոսը

Չլինելով բժիշկներ և չտիրապետելով բժշկական գիտելիքների,  նորածնի բարեկամներն հայտնում են տեսակետներ, որոնք  իրականության հետ որևէ աղերս չունեն. Աբովյանի ծննդատուն

Մայիս 28,2020 23:03

Հարգելի հայրենակիցներ,

Մայիսի  23-ին Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված նորածին երեխայի մահվան ցավալի դեպքի հետ կապված շահարկումները ԶԼՄ-ների կողմից չեն դադարում։

Նախ ևս մեկ անգամ մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացած երեխայի ընտանիքին ու հարազատներին։

Ստիպված ենք ավելի հանգամանալից անդրադառնալ հրապարակումներում հնչող դիտարկումներին․

Shamshyan com կայքում «Ահազանգ՝ Աբովյանի ծննդատանը տիրող վիճակից, որտեղից օրեր առաջ Երեւան տեղափոխված նորածինը մահացել էր»  վերտառությամբ գրառման մեջ ներարգանդային թոքաբորբով ծնված երեխայի հարազատները շահարկում են նորածնի մահվան օրեր առաջ գրանցված դեպքը։

Չլինելով բժիշկներ և չտիրապետելով բժշկական գիտելիքների,  նորածնի բարեկամներն հայտնում են տեսակետներ, որոնք  իրականության հետ որևէ աղերս չունեն։

Եվ այսպես․

  • Եթե կա ցուցում երեխայի ծնունդն ընդունել կեսարյան հատման ճանապարհով, բժիշկներին որոշում կայացնելու և գործընթացը կազմակերպելու համար հարկավոր է ընդամենը 15 րոպե, այլ որ 4 ժամ, ինչպես նշվում է հոդվածի մեջ։
  • Ծննդատան ծնարանային բաժանմունքն անմխիթար վիճակում է և «գոմ» է հիշեցնում դիտարկմանն ի պատասխան, ցանկանում եմ հիշեցնել, որ քաղաք Աբովյանի ծննդատան ծնարանային-վիրահատական բաժանմունքը հիմնանորոգվել և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով է հագեցվել դեռ 2010 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի և կանադահայ բարերարներ Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների կողմից իրականացվող ծրագրով։
  • Ուշադրության կենտրոնում գտնվող, նարկոզից նոր արթնացող ծննդկանի կողքին չի կարող մարդ չինել։ Այդ պահին հիվանդանոցում է եղել հերթապահ բժիշկը, մանկաբույժը։ Սենյակն ունի երկու մուտք, նրանք դուրս են եկել մյուս մուտքից, որը չէին կարող հսկել նորածնի հարազատները։

Հարգելիներս, ծննդաբերության խնդրահարույց և ծանր դեպքեր միշտ էլ լինում են։ Եվ բժիշկներին գրեթե միշտ հաջողվում է դրական ելքով հաղթահարել դրանք։ Հորդորում ենք զերծ մնալ իրավիճակի վերաբերյալ չճշտված, ոչ մասնագիտական և թերի կարծիքների հրապարակումից։

Իսկ գրանցված մահվան դեպքի առթիվ իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, նախնական փորձաքննության արդյունքներից հետո կլինի նաև ծառայողական և մասնագիտական քննություն:

Խնդրում ու կոչ ենք անում հարգել ընտանիքի վիշտը, հարգել օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և զերծ մնալ անհարկի շահարկումներից։

Կից ուղարկում ենք լուսանկարներ, որտեղ պարզ երևում է  Աբովյանի ծննդատան ծնարանի և նախածնարանի բարեկարգ վիճակը, նաև կցվում է այն հարցաթերթիկը,որտեղ  ծննդկան Լուիզա Վարդանյանը դուրս գրման ժամանակ լրացրել է արտահայտելով իր գոհունակությունը։

Աբովյանի ծննդատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031