Իտալական Football-Italia հանդեսը տեղեկացնում է, թե հայտնի է դարձել Իտալիայի ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու ճշգրիտ ժամկետը:
Ըստ աղբյուրի, մայիսի 26-ին A սերիայի եւ 20 ակումբների ղեկավարների միջեւ կայացած տեսակոնֆերոնսում քննարկվել է մարտի կեսերին կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված 2019/2020 թթ. մրցաշրջանի ապագան: Բանակցությունների արդյունքում որոշվել է Իտալիայի առաջնությունը վերսկսել հունիսի 13-ին:
Հավանական է, որ այդ օրը կայանա 25-րդ տուրի չորս հանդիպում՝ «Ատալանտա»-«Սասսուոլո», «Ինտեր»-Սամպդորիա», «Տորինո»-«Պարմա», «Վերոնա»-«Կալյարի»:
Մրցաշրջանն ամբողջովին կվերսկսվի հունիսի 20-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ