Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան. Tert.am

Մայիս 28,2020 21:44

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող Ազգային ժողովի որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում քննարկված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

Ինչ վերաբերում է ՍԴ հարցը ԱԺ միջոցով լուծելու համար իշխող ուժի՝ Վենետիկի հանձնաժողով դիմելուն, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ինձ համար անհասկանալի է այդ օրենքի նախագծի քննարկումն այն պարագայում, երբ Վենետիկի հանձնաժողովից չեն ստացել որևէ արձագանք: Ավելին, բոլորն էլ տեղյակ են, որ արձագանքը ստացվելու է հունիսի 20-ի Վենետիկի հանձնաժողովի նիստում, իսկ այն, ինչ ծրագրում է խորհրդարանական մեծամասնությունը, նախագծի քննարկումը և քվեարկությունն է մինչ այդ: Ինձ համար բացարձակապես անհասկանալի գործընթաց է, կարծում եմ՝ ինչ-որ մի իրադարձություն է տեղի ունեցել, կամ ինչ-որ ինֆորմացիա է ստացել իշխող մեծամասնությունը, որ սկսել է այսքան հրատապ տանել մի նախագիծ, որի վերաբերյալ կարծիք է հարցրել Վենետիկի հանձնաժողովից»:

Հարությունյանի կարծիքով՝ իշխող ուժը ՍԴ հարցը նորից բերել է օրակարգ միայն մեկ բանի համար՝ ունենալ հլու, հազանդ ՍԴ: «Իշխանության համար «իդեա ֆիքս» է դարձել ունենալ հլու- հնազանդ Սահմանադրական դատարան, և բոլոր քայլերը ձեռնարկվում են այդ ուղղությամբ. հիշենք քրեական հետապնդումները Հրայր Թովմասյանի մերձավորների նկատմամբ,  քրեական հետապնդումը Հրայր Թովմասյանի նկատմամբ, ՍԴ դատավորներին կաշառելու փորձը, ապա՝ հանրաքվեն, սրանք բոլորը մեկ խնդրի լուծման են ուղղված՝ ունենալ հլու- հնազանդ Սահմանադրական դատարան»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031