Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) սահմանել է, որ տղամարդկանց օլիմպիական վարկանիշայի մրցաշարերը կկայանան 2021 թ. հունիսի 29-ից հուլիսի 4-ը՝ Կանադայում, Խորվաթիայում, Լիտվայում եւ Սերբիայում:
Ձյուդոյի եվրոպական միությունը (EJU) հրապարակել է Եվրոպայի առաջնության անցկացման նոր ժամկետը՝ 2020թ. նոյեմբերի 8-ից 10-ը՝ Պրահայում:
Թաեքվոնդոյի առաջին վարկանիշային մեկնարկը համաշխարհային ֆեդերացիայի որոշման համաձայն տրվելու է 2020 թվականի օգոստոսին Կորեայում եւ Մալայզիայում: Ճիշտ է, ավելի ուշ կարող են լինել լրացուցիչ հայտարարություններ:
Իսկ ըմբշամարտի միջազգային միությունը (UWW) առայժմ քննարկում է մրցաշրջանը վերսկսելու ժամկետների երեք տարբերակ՝ օգոստոսին, ուշ աշնանը կամ եկող տարվա սկզբին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ