Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ոստիկանապետ. «Որոշ ուխտատեղիներում նկատվել է քաղաքացիների շարժ. զերծ մնացեք արշավներից եւ ուխտագնացություններից»

Մայիս 28,2020 19:40

«Ոստիկանությունը վերջին երկու օրերին տեսչական մարմինների հետ փոխգործակցության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, ռեյդեր: Դրանք իրականացվել են  Դավիթաշեն, Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում: Իսկ այսօր ռեյդեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում»,- այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Այդ ռեյդերի ժամանակ, ըստ ոստիկանապետի, եղել են կրկնակի ուսումնասիրություններ. «Այսինքն ստուգայցերից հետո դարձյալ ոստիկանական կարգախմբերը տեսչական մարմնի աշխատակիցները վերադարձել են նույն տարածք եւ ստուգել, թե որքանով են պահվում այն կանոնները, որոնց համար արդեն իսկ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ընդհանուր առմամբ, այս ռեյդերի արդյունքներով Դավիթաշենում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշենում եւ Նորք Մարաշում՝  124 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կասեցվել է 62 տնտեսվարողի գործունեությունը»: Սարգսյանն ասաց, որ այսօրվա տվյալները դեռ մշակման փուլում են:

Ոստիկանապետը տեղեկացմամբ՝ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկաններին մշտադիտարկել այն տրանսպորտային միջոցները, որոնցով երթեւեկում են քաղաքացիները, եւ հանրային տրանսպորտը: Խախտումներ թույլ տվածները ենթարկվում են վարչական պատասխանատվության:

Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ գործառույթ են իրականացնում ոստիկանները՝ ստուգում են քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը բաց տարածքում, կանգառներում դիմակ կրելու հանգամանքի ստուգում, տաքսիների վարորդների կողմից ուղեւորներին առկայության պարագայում պարտադիր դիմակի կրում եւ կողքի նստատեղին ուղեւորի բացառում, ինչպես նաեւ տաքսիներում քաղաքացիների կողմից պարտադիր դիմակի կրում: Սարգսյանը վարչապետի հուշմամբ հստակեցրեց՝ եթե վարորդի կողքի ուղեւորը եւս պետք է դիմակ կրի, քանի որ դա փակ տարածք է, եւ դիմակ չկրելու դեպքում պատասխանատվության կենթարկեն:

Ոստիկանապետը նշեց՝ վերջին օրերին շուրջ 2 հազար քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:

Ընդ որում, սա մշտական գործընթաց է, կարող են ստուգումները նույն վայրում կրկնվել, եւ դրանք կրելու են հանկարծակի բնույթ:

Ոստիկանապետը քաղաքացիներին հորդորեց՝ այս հանգստյան օրերին զերծ մնալ զանգվածային միջոցառումներից, արշավներ, ուխտագնացություններ կազմակերպելուց, ինչը հղի է համավարկի տարածման վտանգով. «Այսօր որոշ ուխտատեղիներում նկատվել է քաղաքացիների շարժ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031