Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Սիմիդյանը քարտուղա՞ր է ընտրվել, թե՞ պատգամավոր

Մայիս 28,2020 17:30

«Մեզ կոճակ սեղմող խորհրդարան պետք չէ, պետք է լիկվիդացվի», – 6-րդ գումարման ԱԺ-ն լուծարելուց առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ Ազգային ժողովը, իր ուռճացված ապարատով, պարզ է, որ ֆինանսական ծանր բեռ է հասարակության համար, ուստի պետք է հասկանալ՝ ինչքանո՞վ է այն արդյունավետ գործում, հեղափոխությունից հետո ընտրված պատգամավորները տարբերվո՞ւմ են նախկիններից իրենց քաղաքական բովանդակությամբ, թե՞ էլի կոճակ են սեղմում, կառավարության բերած նախագծերը դակում ու գնում տուն:

Պատգամավորի ակտիվությունը գնահատելու համար գոյություն ունի պարզ ու տեսանելի հաշվարկ՝ քանի անգամ է պատգամավորը օրինագծերի քննարկման ժամանակ բարձրախոսը միացրել ու հարց տվել, քանի՞ անգամ է ելույթ ունեցել: Ու եթե նույնիսկ իրեն կոտորել է հարց տալու ու ԱԺ ամբիոնին մոտենալու համար, դեռ էլի քննարկելի է՝ արդյոք իր ստացած բարձր աշխատավարձի դիմաց նա բարեխղճորեն կատարում է իր լիազորությունները, որովհետեւ պատգամավորը պետք է քաղաքական օրակարգ ունենա, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնի եւ իր նախագծերով նպաստի երկրի առաջխաղացմանը: Ամսական սահմանված է 2 քառօրյա նիստեր ու ստացվում է, որ մենք՝ հարկատուներս, որոշ պատգամավորների կլորիկ աշխատավարձ ենք տալիս՝ ամսական 8 օր կոճակ սեղմելու համար:

Եվ այսպես, ներկայացնենք, թե հեղափոխությունից առաջ քանի՞ «կոճակ սեղմող» ենք պահել, ու հեղափոխությունից հետո քանիսի՞ն ենք վարձատրում ու պարգեւավճար տալիս՝ միայն կոճակ սեղմելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Սիմիդյանը քարտուղա՞ր է ընտրվել, թե՞ պատգամավոր
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031