Հարավային Կորեայում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակակիրների 79 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ վկայակոչելով հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կորեական կենտրոնը:
Ըստ կենտրոնի տվյալների՝ վարակակիրներից 68-ը տեղական դեպքեր են, իսկ մյուսները կապված են արտերկրի հետ:
Այդպիսով, երկրում ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 11 344-ի: Նշվում է, որ դա վերջին 53 օրում ամենամեծ օրական աճն է:
Վարակակիրների թվի աճը պայմանավորված է Coupang լոգիստիկ կենտրոնով, որը չի հետևել հիմնական խորհուրդներին, այդ թվում մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանմանը:
Կարդացեք նաև
Guardian-ը գրում է, որ երկրի իշխանությունները նոր սահմանափակումների են դիմում. ուրբաթ օրվանից երկու շաբաթով փակ կլինեն թանգարանները, պուրակները և արվեստի պատկերասրահները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ