Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առաջին հանրապետության ղեկավարները քաջ գիտակցում էին, որ բոլոր ուժերին համախմբել է պետք, եւ որ մեր միակ թշնամին մեր ժողովրդի ներքին պառակտումն է. ՀՅԴ ՀԳՄ ուղերձը

Մայիս 28,2020 15:49

Այսօր նշում ենք Հայոց պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության 102-րդ տարեդարձը։

Պետականություն, որ ստեղծվեց միասնականն ամեն բանից վեր դասող գիտակից ու մարտնչող տեսակի կյանքի գնով: Այն ստեղծվեց հային պետականություն ունեցող ազգ դարձնելու տեսլականով ապրող տեսակի համառ կամքի ու նվիրումի շնորհիվ։

102 տարի առաջ հռչակված հայոց Առաջին Հանրապետությունն ապացուցեց, որ հայը զոհի հոգեբանությամբ այլեւս չի ներկայանալու աշխարհին, այլ՝ սեփական ուժերին վստահելու եւ միասնականության կամք դրսեւորող ազգի, հավասարը հավասարին խոսելու իրավունք ձեռք բերած ազգի կարգավիճակով։

Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարությունը խորհրդարանի գերակայությամբ ղեկավարվող ժողովրդավարական ու ընկերվարական արժեքներով առաջնորդվող երկրի հիմքը դրեց՝ ունենալով Միացյալ Հայաստանի տեսլականը։

Մեր առաջին հանրապետության ղեկավարները քաջ գիտակցում էին, որ բոլոր ուժերին համախմբել է պետք, եւ որ մեր միակ թշնամին մեր ժողովրդի ներքին պառակտումն է։ Դա էր Արամի՝ Մանուկյանի Արամի պատգամը։

Հայաստանի խորհրդայնացումից հետո, ցեղասպանությունից հզոր Սփյուռք կազմակերպած, անհնարինը հնարավոր դարձրած եւ Արցախ ազատագրած հայը եկավ մեկ անգամ եւս ապացուցելու, որ ազատ եւ անկախ ապրելու իրավունքը սեփական ուժերով ձեռք բերելն է, որ անարդարությունը մերժող, ազգային ինքնությունը պարտադրող, բայցեւ ներքին տարակարծությունները հանդուրժող տեսակն է իրենը։

Ժողովրդավարական արժեքներով երկիր կառուցելու պարտավորությունը, պետական մտածողությամբ ղեկավարություն ունենալու եւ համախմբվելու պատգամը մեզ են փոխանցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրները։

Այսօր իրական տոն է։ 102 տարի առաջ մենք ունեցանք պետություն։ Արամի պատգամով է պետք պահել մեր պետությունը, գուրգուրել մեր պետականությունը եւ Միացյալի երազը փայփայելով այն փոխանցել է պետք մեր ապագա սերունդներին։

Շնորհավո՛ր բոլորիս։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031