«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխում են բարձր տարիքային խմբում գտնվող կալանավորներին։
Նշվում է, որ առկա է կորոնավիրուսի տարածման վտանգ։
Համենայն դեպս՝ երեք կալանավոր արդեն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։
«Փաստինֆո»-ն փորձում է տեղափոխությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արդարադատության նախարարությունից։