Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տրամաբանական կլիներ, եթե պարտադրանքի այս միջոցը արտակարգ դրության ռեժիմին անցնելու առաջին օրերից կիրառվեր, ոչ թե 2 ամիս անց. «Փաստ»

Մայիս 28,2020 11:09

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի քայլերի առումով ներկայումս առկա է հակասական վիճակ: Խոսքը մասնավորաբար դիմակների պարտադիր կրման որոշմանն է վերաբերում: Այս կարծիքին է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը, որը «Փաստ» թերթի հետ զրույցում հակահամաճարակային միջոցառումները համարում է պայքարի, իսկ հակաճգնաժամային միջոցառումները՝ աջակցության իմիտացիա:

«Մի կողմից՝ վարչապետը հայտարարում է, որ հարցը գտնվում է քաղաքացիների անձնական պատասխանատվության տիրույթում, մյուս կողմից՝ կիրառում են հարկադրանքի միջոցներ: Այդպես չի լինում: Քաղաքացիներն իրավունք ունեն կասկածելու, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

Տրամաբանական կլիներ, եթե պարտադրանքի այս միջոցը արտակարգ դրության ռեժիմին անցնելու առաջին օրերից կիրառվեր, ոչ թե երկու ամիս անց: Եթե հարցը քաղաքացիների անձնական պատասխանատվության տիրույթում է, ապա ի՞նչ տեղի ունեցավ, որ այժմ այսպիսի խիստ, անտրամաբանական միջոցառումներ են կիրառվում:

Ըստ օդում կախված լուրերի, սա ինչ-որ շահագրգիռ անձանց բիզնես է, առանձին պաշտոնատար անձինք շահագրգռվածություն ունեն և այլն: Կարծում եմ՝ այդ կասկածները օբյեկտիվ են, թեպետ չեմ ուզում, իհարկե, դավադրության տեսությունների գիրկն ընկնել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031