Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյանի հրապարակային դիմումից անցել է 3 ամիս, սակայն նա դեռ պաշտոնավարում է․ «Ժողովուրդ»

Մայիս 28,2020 10:41

Դեռեւս փետրվարի 15-ին Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, թե խնդրանքով դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվել: Այդ հրապարակային դիմումից անցել է 3 ամիս, սակայն այդպես էլ նրա խնդրանքի շուրջ որեւէ նորություն չկա: Ավելին, նա շարունակում է աշխատել եւ պարգեւատրումներ ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից պարզել՝ ինչու ընթացք չի տրվել փոխքաղաքապետի դիմումին: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կարապետյանը նշեց. «Կապված կորոնավիրուսային վարակի առաջացրած բարդությունների եւ արտակարգ դրության ժամանակահատվածում կանխատեսվող ֆինանսատնտեսական խնդիրների հետ՝ Երեւան համայնքի բյուջետային մուտքերի եւ ֆինանսական հոսքերին առնչվող նոր իրավիճակ է ստեղծվել, որը լրացուցիչ մարտահրավերներ է առաջացրել քաղաքային իշխանության, հատկապես՝ ֆինանսական բլոկի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի դիմումի քննարկումը առժամանակ հետաձգվել է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031