Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ինքնիշխանության վերահաստատման և հզորացման հայոց պետականությունը մնալու է քաղաքականապես անհաստատ, բնույթով ապազգային, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Մայիս 28,2020 10:36

Մայիս 28-ի խորհուրդն ու նշանակությունը

1918 թ. մայիսի 28-ը՝ որպես հայոց պետականության վերականգնման մեկնակետ, բացառիկ կարևորություն ունի մեր անցյալը հասկանալու, ներկան իմաստավորելու և ապագան կերտելու համար: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն իր արմատներով սկիզբ է առնում 1918-1920 թթ.-ի անկախ Հայաստանի Հանրապետությունից, նրա իրավահաջորդն է և նրան է պարտական իր գոյությամբ։ Այս իրավահաջորդությունն այն հիմքն է, որի վրա են խարսխվելու մեր իրավատիրությունը և մեր անսակարկելի ու անժամանցելի իրավունքները։ Եվ նրա համատեքստում է ստեղծվելու Արցախի հարցի լուծման հնարավորությունը։

Հայոց նոր պետականությունն իր սկզբնավորման պահից որդեգրել է ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ և ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ գաղափարը, ինչը ենթադրում է՝ ազատ հասարակություն, անկախ պետականություն և միացյալ պետություն: Միայն այս երրորդության կենսագործմամբ է հնարավոր լինելու կերտել իսկապես ինքնիշխան և հաստատապես կենսունակ պետություն, ստեղծել անվտանգության ու զարգացման համար անհրաժեշտ պայմաններ և, ի վերջո՝ դրանց շնորհիվ երաշխավորել հայ ժողովրդի ազգային ու պետական գոյության հարատևումը:

Առանց ինքնիշխանության վերահաստատման և հզորացման հայոց պետականությունը մնալու է քաղաքականապես անհաստատ, բնույթով ապազգային, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ:

Արդ՝ փառք հայոց պետականությունը վերակերտողներին, ներկա պետությունը պաշտպանողներին ու շենացնողներին և ապագան դարբնողներին:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031