Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բնակիչ Ռազմիկ Մելոյանը հացադուլ է սկսել ՀՀ դատախազության շենքի դիմաց. «Հայկական ժամանակ»

Մայիս 28,2020 09:30

Երեւան քաղաքի բնակիչ Ռազմիկ Մելոյանը հացադուլ է սկսել ՀՀ դատախազության շենքի դիմաց: Քաղաքացին չի կարողանում ստանալ 2012 թվականին իր ընկերության միջոցով կատարած շինաշխատանքի դիմաց գումարը: Բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, հաղորդում ներկայացրել ու բաց նամակներ գրել պաշտոնատար անձանց, սակայն՝ անօգուտ:

Մելոյանը 2011 թվականի մայիսի 4-ին իրեն պատկանող «Տաշիրշին» ՓԲԸ-ով պայմանագիր է կնքել պատվիրատու ընկերության՝ «Դաունթաուն Երեւան» ԲԲԸ-ի հետ: Պայմանագրի առարկան է եղել Երեւանի Կոնդ թաղամասում Սուրբ Հովհաննես եկեղեցու եւ «Դվին» հյուրանոցի միջեւ ընկած տարածքում իրականացվող ընդհանուր մակերեսով բազմաբնակարան շենքի հիմնակմախքի շինարարությունը (59985մ քառ.):

2011 թվականի նոյեմբերին շինարարությունը դադարեցվել է ծրագրի ֆինանսավորման բացակայության պատճառով, եւ Ռազմիկ Մելոյանին առաջարկվել է սպասել մինչեւ նոր ֆինանսավորող գտնելը: Պայմանագիր կազմելու օրվանից մինչեւ 2012 թվականի հուլիսի 20-ը «Տաշիրշին» ԲԲԸ-ն իրականացրել է 695 միլիոն 875 հազար դրամի աշխատանքներ, որի համար պատվիրատուն վճարել է 511 միլիոն 817 հազար 580 դրամ:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031