Լրահոս
Օրվա լրահոսը

Նման տվյալներ հրապարակելով վիրավորում եք այսօրվա ճանապարհաշինարարներին

Մայիս 28,2020 14:00

«Տասնյակ միլիոնների հասնող մախինացիայի» մասին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունները պարզապես չեն համապատասխանում իրականությանը:

Պարոն Խաժակյանը ճիշտ չի ասում, որ Երեւան քաղաքում ասֆալտապատման աշխատանքները արվում են անորակ եւ առանց տեխնիկական հսկողության։

Ինչ վերաբերվում է՝ «Էտալոն գրուպ» ՓԲԸ բանկային երաշխիքը կեղծ է թե ոչ, դա կպարզի ՀՀ  դատախազությունը։ Իսկ նման տվյալներ հրապարակելով վիրավորում եք այսօրվա  ճանապարհաշինարարներին։

Ես՝ Վահան Առաքելյանս, երկար տարիներ ղեկավարել եմ  ճանապարհաշինարարական կազմակերպություններ։ Այդ բնագավառում ունեմ բավականին մեծ փորձ եւ գիտելիքներ։

Դավիթ Խաժակյանի ներկայացրած տվյալները, որ Երեւանում ասֆալտապատման աշխատանքները արվում են անորակ եւ առանց տեխնիկական հսկողության, չի համապատասխանում իրականությանը, այդպիսի տվյալներ հրապարակելու համար պետք է  ներողություն խնդրել ճանապարհաշինարարներից։

Մոտ մեկ ամիս՝  09.04.2020-09.05.2020 թթ. ինքս եմ զբաղվել  Երեւան քաղաքում կատարվող ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողությամբ։ Ճանապարհների միջին վերանորոգման աշխատանքները քաղաքի որոշ հատվածներում իրականացնում էր «ԱՎԱ» շինարարական կազմակերպությունը։ Անձամբ եղել եմ այդ կազմակերպության ասֆալտբետոնյա գործարանում, ուսումնասիրում եմ ասֆալտի որակը եւ ի զարմանս ինձ, նրանք ասֆալտի որակը ապահովելու համար օգտագործում էին տեխնիկական նորմերին համապատասխանող՝ հանքային փոշի։

Իսկ այդ նյութն ունի հիդրոֆոբ հատկություն, որը երկարացնում է ճանապարհածածկի ժամկետը, թույլ չի տալիս, որ քայքայվի եւ ապահովում է մոտ 15% բիտումի խնայողություն։ Միաժամանակ ստուգել եմ ա/բ-ի ջերմաստիճանը,  որը նույնպես համապատասխանում էր տեխնիկական նորմերին։ Տեխնիկական հսկողությունն իրականացվում էր ամեն օր մեր կողմից։ Իսկ վերահսկողությունը իրականացվում էր Երեւան քաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության համապատասխան մասնագետների կողմից։ Մերկապարանոց հայտարարություններ չանելու համար ներկայացվում է համապատասխան ֆոտոլուսանկարներ։ Պետք է ասեմ, որ իրոք շատ վատ որակի ասֆալտապատման աշխատանքներ կատարվել է շատ վաղ անցյալում, հատկապես «Լինսի» ծրագրի իրագործման ժամանակ եւ մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել։

Ներկայումս ճանապարհաշինարարական աշխատանքների մեծ մասը կատարվում է որակով, պահպանելով բոլոր տեխնիկական նորմերը։

Դիմելով կառավարությանը՝ կոչ եմ անում ու խնդրում այս թնջուկի լուծումը արագացնել, քանի որ մինչ օրս կատարված աշխատանքի կատարողական ակտերը ստորագրված չեն, ճանապարհաշինարարները աշխատավարձ չեն ստացել։ Նշեմ, որ շինարարական աշխատանքները ս.թ.-ի մայիսի 9-ից դադարեցվել են։

Վահան ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031