ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չորեքշաբթի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրեց անդրադառնալ Ադրբեջանի վերջին զորավարժություններին և ռազմատենչ հռետորաբանությանը։ Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, սակայն տպավորություն կա, որ Ադրբեջանի անվտանգության երաշխավորն էլ է հանդիսանում։ Ըստ պատգամավորի, ապրիլյան պատերազմը և դրանից հետո գործողությունները համարժեք պատասխան չեն ստանում։
Զոհրաբ Մնացականյանը արձագանքեց, որ հայկական կողմը առավել քան պարզ արտահայտվել է, որ ուժի կիրառումը և սպառնալիքը չի հանդուրժվելու. «Այն, որ մենք մշտապես աշխատում ենք թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և համանախագահների հետ անմիջապես, թե ավելի լայն իմաստով։ Երեկ մեզ մոտ ՀԱՊԿ-ի նախարարների տեսահանդիպում էր, ես օրինակ բերեցի, և բոլոր մնացած մակարդակներում, վստահեցնում եմ Ձեզ, որ առավել քան հետևողական է Հայաստանի քաղաքականությունը այն մասով, ինչ վերաբերվում է սպառնալիքի ժխտմանը, մերժմանը և ուժի կիրառման մերժմանը։ Այն կոնտեքստում, որ մենք առավել քան պատրաստ ենք դրան արձագանքել, իմ լեզով ասած»։
Նա հավելեց, որ իրենք հետևողական քաղաքականություն ունեն հայկական կողմի՝ խաղաղ կարգավորման մոտեցումների վերաբերյալ, Արցախի մասնակցությանը՝ խաղաղ գործընթացին և դրա համար համապատասխան միջավայրի ստեղծմանը. «Մենք շատ հստակ գիտենք՝ ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք՝ ինչ ենք ասում, և կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ