Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարար. Փաստահավաք խմբի ստեղծումը դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված իրողությունների հերթական իրագործումն է

Մայիս 27,2020 21:02

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը չորեքշաբթի Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին խնդրեց ներկայացնել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքը։

Ռուստամ Բադասյանը ասաց, որ փաստահավաք խմբի ստեղծումը անցումային արդարադատության դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված իրողություններից մեկի հերթական իրագործումն է. «Առանձին մարմին է ձևավորվելու, որը ունենալու է առանձին ֆինանսավորում «Պետական բյուջեի մասին» օրենքով, և որի գործառույթն է լինելու մի քանի ուղղություններով փաստահավաք առաքելության իրականացումը։ Դրանք Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից սկսած տեղի ունեցած ընտրությունների կեղծումների, հանրաքվեների կեղծումների և այլ իրադարձությունների մասին փաստերի հավաքագրումն է, դրա հիման վրա եզրահանգումների իրականացումը և որոշակի հետագա քայլերի ձեռնարկումը, օրինակ՝ ինչպես իրականացնել հետագա բարեփոխումները կամ ինչ վերահսկողական գործիքներ ներդնել ապագա նման բացասական երևույթների բացառումը ապահովելու համար»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031