Վրաստանի համար ռուսական գազի գինը չի փոխվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության մամուլի ծառայությունը:
«Վրաստանի համար գազի գինը նույնն է մնացել, ինչ նախկինում էր»,-հայտնել են ընկերությունից՝ ընդգծելով, որ Վրաստանի հետ նոր պայմանավորվածություններում հստակ ամրագրված են երկրի պարտավորությունները գազի ձեռքբերման վերաբերյալ:
Գործակալությունը նշում է, որ Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնել 2006 թվականից, այլ ստացել է Հայաստան մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: Եվ սկսած 2017 թվականից Ռուսաստանը տարանցման համար վճարել է Վրաստանին փողով և մասամբ հումքով, իսկ 2018 թվականից՝ միայն փողով: 2019թ. Վրաստանը ՌԴ-ից գնել է 160 միլիոն խորանարդ մետր գազ, այս տարի երկիրը նախատեսում է «Գազպրոմից» գնել շուրջ 170 միլիոն խորանարդ մետր գազ:
Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել էր, որ «Գազպրոմ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ռուսական գազի գինը վրացական կողմի համար կնվազի մոտ 15%-ով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ