Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել

Մայիս 27,2020 20:11

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր: Դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին:

Այսպիսով՝ մարզերի և Երևանի բուժաշխատողները հնարավորություն կունենան պացիենտների ավելի լայն շրջանակներում իրականացնելու  հետազոտություն՝ ստուգելու արյան թթվածնով հագեցվածությունը, կամ ինչպես ընդունված է ասել,  թթվածնի սատուրացիան (SpO2):

Միաժամանակ, COVID-19-ի շրջանակներում ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններին բաշխելու նպատակով․ 24000 հատ պաշտպանիչ արտահագուստ, 20000 հատ ձեռնոց, 14000 հատ եռաշերտ դիմակ, 1180 հատ ալկոգել 250մլ, 840 հատ պաշտպանիչ ակնոց:

Նախորդ շաբաթվա 5 աշխատանքային օրերին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվել է 15 օնլայն դասընթաց Երևանի և մարզերի ԱԱՊ հաստատությունների բժիշկների և վարչական անձնակազմի համար, որին ներգրավվել են 2021 մասնակից: Դասընթացները շարունակական բնույթ են կրելու:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031