Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեբախտաբար, հունիսի վերջին չենք ունենա 500 000 վարակված». Արսեն Թորոսյան

Մայիս 27,2020 19:01

«Հիվանդության տարածման եղանակն ու բնույթը հաշվի առնելով՝ մասնագետները հիմնականում կարծում են, որ հանրային սահմանափակումները թուլացնելու արդյունքները գնահատվում են 7-14 օրում: Հետեւաբար, արդյունքները փուլերով կտեսնենք: Պահպանվող կանոնները թույլ են տալու գնահատական տալ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե երբ է հնարավոր լինելու գնահատել փակ տարածքներում պարտադիր դիմակ կրելու արդյունքը՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ առողջապահական համակարգի վրա բեռը մեծ է, խոսքը հատկապես այն հիվանդանոցների մասին է, որոնք կորոնավիրուսով հիվանդներին են սպասարկում. «Հզորությունների շարունակական զարգացում է ընթանում: Իհարկե, բոլորս պետք է թույլ չտանք, որ առողջապահական համակարգում կոլապս լինի»:

Արսեն Թորոսյանը նաեւ շեշտեց. «Վերջերս մեջբերել էի մի մեթոդաբանություն, ըստ որի՝ հունիսի վերջ հնարավոր է ունենանք 500 000 կորոնավիրուսով վարակված, եւ եթե այդպես լինի, մեզ 300 միլիոն դոլար հարկավոր կլինի: Բարեբախտաբար, չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին՝ անգամ վարակվածների թվի նման ահագնացող տեմպերով:

Առողջապահական ծախսերն ամսական 1,5-ից 2 միլիարդ դրամի շրջանակում են տատանվում: Կրկնում եմ՝ բոլորս մեր վարքագիծն այնպես պետք է մշակենք, դիմակներն այնպես ճիշտ կրենք եւ ձեռքերն այնպես ճիշտ ախտահանենք, որ չկանգնենք կոլապսի առաջ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031