Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքի արդյունքում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն

Մայիս 27,2020 18:40

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները ներկայացվում են պարետին, ու դրանց հիմքով կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։

Մայիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Եւս 109-ի մոտ արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվել է կասեցման միջնորդություն։

Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 4103 տնտեսվարողի գործունեություն։ Ընդ որում, ուժեղացված վերահսկողական աշխատանքների շրջանակում միայն մայիսի 26-ի իրականացվել է 234 դիտարկում։

Վերջիններիս արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողների կողմից ավելի շատ է անտեսվում անվտանգության կանոնների պահպանումը, իսկ մարզերում կա անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման պակաս։
Կասեցման ենթարկված տնտեսվարողների մեջ առավել մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։ Կասեցվածների թվում են նաև շինարարություններ, գրասենյակներ, դեղատներ և այլն։
Տնտեսվարողների իրազեկման ուղղությամբ ևս աշխատանք է տարվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031