Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացակայել է ախտահանիչ հեղուկը, երթևեկել են առանց դիմակի. ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումները

Մայիս 27,2020 17:48

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ վերահսկողական աշխատանքները՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։

2020թ․ մայիսի 27-ին՝ ժամը 08:00-ից սկսած, Երևան քաղաքի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում Տեսչական մարմինը և ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համատեղ ապահովվել են կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանումը։

Վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել են թվով 47 մարդատար տաքսի ավտոմոբիլներ։ Հայտնաբերվել է 47 իրավախախտման դեպք։

Մասնավորապես՝ 15 տրանսպորտային միջոցի դեպքում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջևի նստատեղում նստած ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել մեքենային հետևի նստատեղ, 4 ուղևոր և 28 վարորդը երթևեկել են առանց դիմակի։

ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերված իրավախախտման հիմքով կազմվել է 12 արձանագրություն, իսկ 35 վարորդի տրվել են պարտադիր կատարման ցուցում։

Նշված վարչական շրջաններում գործառույթներ են իրականացվել նաև թվով 15  կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ և հայտնաբերվել է իրավախախտման 3 դեպք։

Մասնավորապես՝ 2 միկրոավտոբուսներում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջևի նստատեղում նստած 2 ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել միկրոավտոբուսի սրահ, մեկում բացակայել է ախտահանիչ հեղուկը, 1 ավտոբուսի վարորդ երթևեկել է առանց դիմակի և սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է տրանսպորտային միջոցից։

Բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրվել են ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։

Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031