Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրում մտածում են, թե ռեստորանների չգրանցված աշխատողներին ինչպես է հնարավոր փոխհատուցել

Մայիս 27,2020 17:14

«Սպասարկման ոլորտի աշխատողների մի մասը գրանցում չունի, որովհետեւ տարբեր ռեստորաններում են աշխատել, մյուս կողմից՝ եկամտի հիմնական աղբյուրը նրանց համար աշխատավարձը չէ, այլ թեյավճարը: Նրանք օրերս կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում: Մոտ 12 000 այդպիսի քաղաքացիներ դուրս են մնացել կառավարության աջակցության ծրագրերից: Որոշներն էլ երեք ամսվա համար 29 000 դրամ են ստացել: Կառավարությունը որեւէ այլ ծրագիր նախատեսո՞ւմ է այս մարդկանց համար»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Իսկապես, բարդ խնդիր եք բարձրաձայնում: Միաժամանակ հասկանանք, թե որտեղից է գալիս խնդիրը: Չձեւակերպված աշխատանքը խնդիր է այն դեպքերում, երբ անձին չենք կարող նույնականացնել: Այնուամենայնիվ, շատ սոցիալական ծրագրեր իրականացվեցին անկախ՝ անձանց գրանցված աշխատանք ունենալ-չունենալուց: Ուստի ասել, որ մենք չենք անդրադարձել նման մարդկանց, այդպես չէ: Նաեւ կոմունալներն ենք փոխհատուցել: Իսկ ձեր մատնանշած խմբի անձանց մասին, այո, մտածում ենք, թե ինչպես կարելի է եղած կամ առանձին միջոցառումները լրացնել: Այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ նրանք չգրանցված աշխատողներ են: Ի դեպ, ձեր մատնանշած մարդկանց թվում կային աշխատողներ, որոնք ստացել են աջակցություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031