Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին

Մայիս 27,2020 17:12

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին: Այս մասին ասվում է Եվրադատարանի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը  ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին:

Եվրադատարանի հաղորդագրությունում նշվում է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): «Ենթադրյալ հանցանքը կապ ունի 2008 թվականի փետրվարի և մարտի հետընտրական իրադարձությունների հետ, երբ ցուցարարները բողոքում էին նախագահական վիճահարույց ընտրությունների արդյունքների դեմ։ Մինչդեռ, այդ ժամանակ դեռ ուժի մեջ էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը՝ «իշխանության յուրացումը», – ասված է հաղորդագրությունում:

 Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031