Լրահոս
Օրվա լրահոսը

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներ, միացեք կորոնավիրուսի դեմ պայքարող մեր բուժաշխատողներին. Արմեն Մուրադյան

Մայիս 27,2020 17:05

Հարգարժան կոլեգաներ, ամենաբարդ, ամենապատասխանատու և  ամենահամարձակ մասնագետներ, մեր թանկագին անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներ, խնդրում ու հորդորում եմ յուրաքանչյուրիդ՝ միացեք  COVID-19-ի դեմ պայքարին` աշխատելով այն բուժհաստատություններում, որտեղ ձեր կարիքն այսօր ունեն մեր պրոֆեսիոնալ բուժաշխատողները։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ Բժշկական համալսարանը Պարետատուն է ներկայացրել Ձեր տվյալները, այս պահին դուք եք բժշկական «արտադրական» կարևորագույն, հզորագույն շարժիչ ուժը ու մեր բոլորի հույսը:

Խնդրում եմ,  միացեք մեր բժիշկներին, ձեր կարիքն ունենք բոլորս․․․

Ժամանակն է եկել, ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելու, որ «Հերացի» անունը կրող բուհի շրջանավարտն ամենազորողն է ու ամենակատարյալը:

Մեր ուսումնառության ընթացքում մեզ սովորեցրել են հոգատարությամբ վերաբերվել մեր պացիենտներին, մենք գիտեինք և գիտակցել ենք, որ ընտրում ենք մի  ճանապարհ, որը չպետք է լինի նյութապաշտության դաշտում, մենք պարտավոր ենք այսօր ծառայել մեր հասարակությանը՝ այլընտրանք պարզապես չունենք:

Գեթ 1 րոպե չեմ կասկածում, որ հաղթելու ենք այս չարիքին՝ Covid-19-ին, քանի որ անձամբ պատիվ եմ ունեցել ճանապարհ անցնել այն մարդկանց հետ, որոնք այսօր առաջնագծում կռվում են: Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի առաջ, նրանք մշտապես անգնահատելի, անմնացորդ ծառայել են ու ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Հաղթանակի պահը մոտեցնելու համար անհրաժեշտ է մեր բոլորիս ջանքերի միավորումը, խնդրում եմ Ձեզ միացեք, դարձեք հենասյուն, օգնեք այս պատերազմը հաղթենք։

Վստահ եմ՝ կկարդաք ու կմտածեք խնդրանքիս շուրջ ու կմիանաք կորոնավիրուսի դեմ պայքարող մեր բուժաշխատողներին։

Հ․ Գ․ Հավելեմ, որ արդեն իսկ 9 մասնագետ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցից` 3, Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից` 3, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից 3 անեստեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ միացել են Covid 19-ի  դեմ պայքարին՝ հատուկ նախատեսված բուժհաստատություններում:

Միացեք նրանց, կրկին ԽՆԴՐՈՒՄ ԵՄ: Առողջ ու խաղաղ ապրելու իրավունքը մեր ժողովուրդը վաստակել է: Մենք լինելու ենք առողջ ու ապրելու ենք համաճարակը հաղթահարած, խաղաղ երկրում:

Հարգանքներս` Յուրաքանչյուրիդ:

Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031